News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն Կատարի շուրջ ճգնաժամի նախնական փուլում  քննարկել են ռազմական գործողությունների հնարավորությունը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց դրանից ետ է պահել, փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով  այս հարցին լավատեղյակ իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ Էր Ռիյադը եւ Աբու Դաբին քննարկել են Կատարում իշխանափոխության տարբերակները, որին նրանք մեղադրում էին ահաբեկչությանն աջակցելու եւ Իրանի հետ մերձենալու մեջ:

Թրամփը զանգահարել էր Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի առաջնորդներին՝ նրանց նախազգուշացնելով, որ ցանկացած ռազմական գործողություն ճգնաժամ կհրահրի ամբողջ Մերձավոր Արեւելքում, որը Իրանին միայն ձեռնտու է, հայտնել է աղբյուրներից մեկը, որը ծանոթ է ԱՄՆ նախագահի զրույցներին:

Ի դեպ, Սաուդյան Արաբիան ժխտում է, որ ռազմական տարբերակը երբեւէ քննարկվել է, հայտնում է գործակալությունը՝ նշելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները նախկինում խոսում էին ճգնաժամը բացառապես քաղաքական, այլ ոչ թե ռազմական միջոցներով կագավորելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ