News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի նոր ոստիկանապետ են նշանակել՝ անկախության հանրաքվեի անցկացումը թույլ չտալու նպատակով, հայտնել է երկրի գխավոր դատախազությունը, փոխանցում է  BBC-ն:

Քաղաքացիական գվարդիայի գնդապետ Դիեգո Պերոս դե լոս Կոբոսը կդառնա ե՛ւ կատալոնական («Մոսոս դ՛Էսքուադրա), ե՛ւ ինքնավար մարզում իսպանական ոստիկանության պետը: Մադրիդում իշխանություններն այս քայլը հիմնավորել են իրավապահ ուժերի գործողությունների ավելի լավ համակարգման հասնելու անհրաժեշտությամբ:

Սակայն Կատալոնիայի իշխանությունները հրաժարվել են ճանաչել այս որոշումը՝ դա տեղական ոստիկանության գործերին միջամտություն համարելով:

Շրջան են բերվում հազարավոր ոստիկաններ հոկտեմբերի 1-ին նշանակված հանրաքվեի անցկացումը թույլ չտալու համար: Երկրի Սահմանադրական դատարանն այն ապօրինի է ճանաչել, սակայն Կատալոնիայի առաջնորդները դրանից հրաժարվելու մտադրություն չունեն:

Իսպանիայի գլխավոր դատախազությունում կարծում են, որ Կոբոսի նշանակումն օրենքով արդարացված է, որը կարգավորում է ինքնավար շրջանում համատեղ գործողությունները: Աշխատանքի այս սխեման կգործի ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 1-ը, հայտնել է կատալոնական La Vanguardia պարբերականը:

Կատալոնիայի ՆԳ նախարար Ժոակիմ Ֆորնը Twitter-ում կատալոներենով հայտնել է, որ տեղական իշխանությունը մերժում է շրջանային ոստիկանության աշխատանքին միջամտությունը:

Դեռեւս հայտնի չէ, թե տեղական իշխանություններն ու ոստիկանությունը ինչպես կկարողանան չկատարել Մադրիդի կարգադրությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ