News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի վերամիավորումից  25 տարի անց, հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում, պարզվեց, որ երկիրը դեռեւս բաժանված է: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Փորձագետը նշել է, որ երկրի արեւելքում (ԳԴՀ նախկին տարածք-խմբ.), շատ ընտրողներ քվեարկել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության օգտին:

«Այն երկրոդ տեղն էր զբաղեցրել…Եվ սա շատ բանի մասին է խոսում: Սա խոսում է այն մասին,որ Արեւմտյան Գերմանիան ժամանակին ստրկացրել էր Արեւելյան Գերմանիայի, որից հետո Արեւմտյան Գերմանիան որոշեց, որ Արեւելյան Գերմանիան պետք է պետք է հետեւի եվրոպական արժեքներին, արեւմտյան տնտեսությանը և առհասարակ ամեն ինչին, ինչ կապված է Արեւմուտքի հետ», - բացատրել է քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով՝ Բեռլինի քաղաքական էլիտան, սառը պատերազմում հաղթանակից հետո, այնքան էր մեծամտացել, որ դադարել էր հաշվի առնել գերմանական հասարակության մեկ այլ հատվածի կարծիքը եւ դիրքորոշումը, որին տարիներ շարունակ քարոզում էին այլ արժեքներ, որտեղ քաղաքացիների կյանքը զգալիորեն տարբերվում էր Արեւմուտքի իրենց հայրենակիցների կյանքից:

Միեւնույն ժամանակ Ռարն ընդգծել է, որ նման լուրջ տարաձայնությունների առկայության դեպքում, ԳԴՀ կայունության եւ անվտանգության համար լուրջ սպառնալիք է առաջանում:

Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած բլոկը 32,5 տոկոս ձայներով:

Սակայն սենսացիա էր «Այլընտրանքներ Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության հաջողությունը, որը ստացել էր ընտրողների ձայների  13,5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ