Մեծ Բրիտանիան դատապարտում է 1915 թվականին կատարված հանցագործությունները։ Այս մասին սեպտեմբերի 27-ին ԱԺ–ում ասել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալան Դունքընը։
Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե ինչու Մեծ Բրիտանիան չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունն, ինչպես դա արեց Գերմանիան, Դունքանը խուսափողական ասաց. «Ես հենց նոր եղա Թանգարանում։ Ոչ ոք չի կարող այնտեղից դուրս գալ առանց հույզերի։ Մենք դատապարտում ենք այդ հանցագործությունը։ Մեր խորհրդարանական փաստաթղթերը վկայում են կատարված դաժանությունների մասին։ Ես դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել, եւ պատմությունը շատ հստակ խոսում է այդ փաստերի մասին»։