Ավելի քան 460 մարդ է տուժել Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն: «Որպես Բարսելոնի քաղաքապետ, պահանջում եմ անպաշտպան բնակչության նկատմամբ ոստիկանական բռնությունների անհապաղ դադարեցում»,- նշված է Կոլաուի հայտարարության մեջ:
Կատալոնիայի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ էլ նշված է 465 տուժածի մասին, որոնցից երկուսին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: