News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանում Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր խոսքոըմ, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ հերթական անգամ Երեւանում ողջունել Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար, իմ լավ բարեկամ Յոհանես Հանին:

Մեր շփումները, հանդիպումներն ու երկխոսությունը պարբերական բնույթ են կրում։ Միայն այս տարվա ընթացքում պարոն Հանի սա արդեն հինգերորդ հանդիպումն է, վերջին անգամ հանդիպել էինք շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 8-ին, Տալլինում Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եւ այսօրվա այցելությունը եւս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երեւանում։

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ եւ մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Եվրոպական Միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ սատարում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։  

Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համաձայն վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարեւոր ձեռքբերումներ է գրանցել՝ Հայաստանը միանացավ «Հորիզոն 2020», «COSME» ծրագրերին։ Ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա» եւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրերին միանալու մասին  բանակցությունները:

Ավարտվել է նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը։

Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել եւ նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։

Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք  գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։

Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջեւ շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջեւ շփումների խորացման կարեւոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում:

Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես,  Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի եւ նվազեցման, ինչպես նաեւ գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցութունը կհամալրվի նաեւ այլ փոխշահավետ ծրագրերով:

Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթղթին, որը նախանշում է Արեւելյան գործընկերության շրջանակներում գալիք երեք տարվա հիմնական ուղղությունները:

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընդգրկուն փոխգործակցություն է ծավալվում ամենատարբեր ոլորտներում: Բերեմ մի քանի օրինակներ. Արդեն շուրջ երեք տարի է, ինչ Եվրոպական միությունը կարեւոր աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը՝ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի»՝ ENPARD-ի միջոցով։ ԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման գործընթացին՝ Արեւելյան գործընկերության Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում։ Երեկ Բավրայում անցակետի բացումով ավարտվեց այս ծրագրի հերթական փուլը։

ԵՄ-ն` իր Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով աջակցել է նաեւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ փոխանակման գծի կառուցմանը:

Կարեւորում ենք նաեւ Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում ակտիվ բազմակողմ համագործակցությունը, համալսարանների միջեւ փոխգործակցության, ուսանողական փոխանակումների եւ շարժունակության, լավագույն փորձի փոխանակման հարցերում:

Հանձնակատար Հանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հրատապ միջազգային խնդիրները, մերձավորարեւելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։

Պարոն Հանին ներկայացրեցրի  ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարագվորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ջանքերը, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ