News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սմարթֆոններով մեր ստացած իրազեկումների 30 տոկոսից ավելին մեր տրամադրությունը փչացնում է: Այսպիսի եզրակացության են հանգել Նոթինգեմ Թրենթի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են IEEE Access ամսագրում:

Հետազոտության 50 մասնակիցներ 5 շաբաթ հատուկ հավելվածով մոտ 500 հազար իրազեկում են ստացել, որոնց երրորդ մասից ավելին մարդկանց բացասական զգացումներ է պատճառել՝ թշնամություն, նյարդայնություն, թախիծ, վախ եւ ամոթ:

Նրանց վրա ավելի վատ են ազդել այն իրազեկումները, որոնք մարդկանց հետ կապված չէին, օրինակ՝ հեռախոսի թարմացման կամ Wi-Fi-ի հասանելիության մասին: Բացասական են ազդել նաեւ աշխատանքի հետ կապված տեղեկությունները, հատկապես այն դեպքում, երբ այն մեծ քանակությամբ էր ուղարկվում:

Հեղինակների կարծիքով՝ իրենց հետազոտությունը կարող է հետագայում օգնել ավելի լավ կանխատեսել մարդկանց վարքը նրանց զգացումների վրա այս կամ այն ներգործության ենթատեքստում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ