News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակարանային շուկայի մասին պաշտոնական տվյալներում ուշագրավ պարադոքս է նկատվում։ Էությունը սա է։ Օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվն աճել է տարեկան կտրվածքով գրեթե 9,9 տոկոսով, սակայն միջին շուկայական արժեքները գրեթե բոլոր վարչական շրջաններում նվազել են։ Միակ բացառությունը Կենտրոն վարչական շրջանն է, որտեղ մեկ քմ-ի գինն աճել է 5,7 տոկոսով։

Մինչդեռ որոշ շրջաններում գների նվազումը մոտենում է երկնիշ թվին։ Այսպես, Նոր-Նորքում եւ Աջափնյակում մեկ քմ-ն նվազել է 9,9 տոկոսով, Դավթաշենում՝ 9,2 տոկոսով։ Ամենացածր նվազումը («ընդամենը» 0,9 տոկոս) արձանագրվել է քաղաքի ամենափոքր շրջանում՝ Նուբարաշենում։

Նախավերջին տեղում Արաբկիրն , որտեղ գները նվազել են 4,2 տոկոսով։ Ի դեպ, այդ շրջանում (նաեւ մի քանի այլ շրջաններում եւս) պետական ծրագրերի շրջանակներում մատչելի բնակարանների շինարարություն է ընթանում։ Նման բնակարանների վաճառքներն ազդում են ընդհանուր միջին գների հաշվարկի վրա։

Հայտնի փաստ է՝ բնակարանային շուկայում վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները։ Դա մի շարք գործոնների պատճառով է։ Այսպես, հանրապետության մշտական բնակչության թվաքանակն անշեղորեն նվազում է։ Խոսքն ամենեւին էլ ծնելիության նկատմամբ մահացության գերազանցության մասին չէ։ Ընդհակառակը, դատելով նույն այդ պաշտոնական թվերից, այդ առումով էլ դրական միտումներ են։ Պարզապես, մարդիկ արտագաղթում են երկրից։

Մեկ այլ գործոն. Բնակչության շերտավորումը եկամուտներով վաղուց արդեն ձեւավորվել է եւ շոշափելի փոփոխությունների չի ենթարկվում։ Այն իմաստով, որ սոցիալական վերելակը դեպի «վեր» խցանվել է։ Բնակարանային բումի տարիներին հանրության ապահովված հատվածը հասցրել է բնակմակերես գնել՝ իր ֆինանսական հնարավորությունների եւ անձնական նախապատվությունների համապատասխան։ Պատկերավոր ասած, պահանջարկի առաջին հզոր ալիքն անցել է, իսկ երկրորդը չի էլ սկսվել։

Ինչ վերաբերում է Կենտրոնում գների վերոնշյալ աճին, դա կարելի է մեկնաբանել լայն իմաստով։ Ասենք, հանրության մեջ տարածված մտայնությամբ, որ պաշտոնական թվերը վերցրել են առաստաղից։ Նշենք սակայն, որ օտարերկրյա գնորդների (օրինակ, մեր սփյուռքի ներկայացուցիչների) շրջանում հենց այդ վարչական շրջանի բնակարաններն են հարգի։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Փաստ». Գյուղացիները գրավադրած տներն ու հողամասերը կորցնելու վտանգի տակ են
Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր…
Մսի թանկացում Հայաստանում. Արտահանումը լավ է, բայց ի՞նչ կլինի տեղական սպառողի հետ
Եթե բարձորակ մսամթերքի մանրածախ գներն աճեն, ապա գնորդների պահանջարկի մի մասը կուղղվի դեպի վատորակ արտադրանքը…
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը (ֆոտո)
Արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները...
Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը…
Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն էժանացել է 1,5 դրամով
Հոկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել…
Հայաստանը ԱՄՀ-ի հետ նոր ծրագիր կսկսի External Fund Facility գործիքի շրջանակներում
ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news