News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էրմիտաժի հավաքածուի հին եգիպտական մումիան, որին նախկինում երգչուհին էին կարծում, պարզվում է ամորձատված քուրմի եւ փարավոնի Պա քեշ անունով դռնապանների ղեկավարի մնացորդներն են: Այս մասին հայտարարել է թանգարանի Հին Արեւելք բաժնի ղեկավար Անդրեյ Բոլշակովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Եթե մումիաներին չբացես, ապա նրանք իրարից գրեթե չեն տարբերվում: Նրանց հաճախ շփոթում են, օրինակ՝ վաճառքի ժամանակ», — ասել է Բոլշակովը:

«Հավաքածուի միջուկը գտնվել է Քունստկամերայում եւ Էրմիտաժում է հայտնվել հեղափոխությունից հետո: Այստեղ սովորական շփոթմունք է առաջացել, ինչը չպետք է մեզ զարմացնի», — բացատրել է նա:

Նրա խոսքով, փորձագետները զարմացել են, որ մումիան ամորձատված է եղել, ինչն իսկապես անսպասելի է:

Նշվում է, որ մումիան պետք է տեղափոխվի իր անվանական սարկոֆագի մեջ, որը եւս պահվում է Էրմիտաժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ