News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հոկտեմբերի 3-ին քրեական աշխարհում հայտնի, ազգությամբ եզդի Մերաբ Կալաշովին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասով՝ Պետական սահմանն ապօրինի հատելը, եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ 42-ամյա Մերաբ Կալաշովը 2015 թվականի հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվելով, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է ՀՀ պահպանվող սահմանը, որից հետո 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկի մոտ ու բերման է ենթարկվել:

Կալաշովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական պահպանվող սահմանը ապօրինի հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:

Մերաբ Կալաշովը կալանքի տակ է առնվել 2016 թվականի նոյեմբերի 25-ից:

Նշենք, որ Կալաշովը նախկինում 4 անգամ դատապարտվել է Ռուսաստանում, որտեղ նրա դատվածությունները մարված չեն:

Դատական նիստի ժամանակ Մերաբ Կալաշովը հայտարարել է, թե չի ցանկանում ցուցմունք տալ ու պատասխանել որեւէ հարցի, սակայն նշել է, որ սահմանը չի խախտել, դա զրպարտություն է. «Ես Հայաստանը միշտ համարել եմ իմ հայրենիքը ու եկել եմ իմ հայրենիք: Այստեղ ոչինչ չեմ արել: Ես ինձ մեղավոր չեմ համարում»:

Կալաշովի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, թե համակարծիք չէ դատախազի ասածներին: Ըստ նրա, վարույթն իրականացրած մարմինը չի հիմնավորել Կալաշովին առաջադրված մեղադրանքը՝ ե՞րբ է Կալաշովը հատել ՀՀ սահմանը, որտե՞ղ է հատել, ո՞ր թվականին՝ ոչ մի տվյալ չկա: Պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալին ճանաչել անմեղ ու արդարացնել՝ անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճում:

Մերաբ Կալաշովը դատարանում չցանկացավ պաշտպանական ճառ կամ վերջին խոսք ասել: Մերաբ Կալաշովը դատավճռի հրապարակումից հետո ոչինչ չասաց, բայց նկատելիորեն անտրամադիր էր:

Նշենք, որ Կալաշովին մեղսագրվող արարքի համար քրեական օրենսգիրքն առավելագույն պատիժ է սահմանում է 3 տարի ազատազրկումը: 

https://news.am/arm/news/354301.html

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ