News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամուսնալուծված ծնողների երեխաների մոտ ամուսնական հարաբերություններում խնդիրների ռիսկն ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր մեծացել են լիարժեք ընտանիքներում։ Դա բացատրվում է գենետիկ գործոններով, կարծում են Վիրջինիայի համագործակցության համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Psychological Science ամսագրում։

Մասնագետները պարզել են, որ այն զույգերը, որոնց կենսաբանական ծնողները բաժանված են, ամուսնալուծության ավելի շատ են հակված։ Իսկ որդեգրած երեխաներով ընտանիքներում նման կապ չի նկատվել։

«Սա շատ կարեւոր բացահայտում է։ Գրականությունը պնդում է, որ ամուսնալուծության հիմքում հոգեբանական գործոնն է ընկած։ Մեր աշխատանքի արդյունքները հերքում են դա՝ առաջնահերթ պատճառ համարելով գեները»,- ասում է VCU-ի Բժշկության դպրոցի հոգեբանության մասնագետ Քեննեթ Քենդլերը։

Գիտնականները թերապեւտներին խորհուրդ են տալիս զույգերի հետ աշխատելիս կենտրոնանալ անձի այն գծերի վրա, որոնք գենետիկորեն ամուսնալուծություն են հրահրում։ Այդ գծերն են պոռթկուն բնավորությունն ու անզուսպությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ