News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ըհդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գյումրիի դպրոցներից մեկի բակում անցած տարվա հոկտեմբերին անչափահասին դանակահարելու գործով դատաքննությունը:

NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալլադդինի պաշտպան Արտակ Քոչարյանը հայտնեց, որ մի քանի նիստ է՝ չեն կարողանում ապահովել վկաների ներկայությունը:

«Այսքան ժամանակ ընդամենը 2-3 վկայի ենք հարցաքննել դատարանում, մյուսները չեն ներկայանում: Դատարանը նույնիսկ բերման ենթարկելու որոշում է կայացրել, հիմա սպասում ենք զարգացումներին»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ վկաները երկու կողմի ընկերներն են, մի մասը ՌԴ քաղաքացիներ եւ ըստ լուրերի, այլեւս Հայաստանում չեն բնակվում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ալադդինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Վիճաբանության պատճառը եղել է «բրեկետ» դիմելաձեւը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն էր եղել 14 տարեկան երեխաների միջեւ, վեճն ավարտվել էր դանակահարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ