News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնէագենետիկները առաջին անգամ «վերակենդանացրել» են եւ ապակոդավորել Զատկի կղզու հնագույն բնակիչների ԴՆԹ-ն ու եկել եզրահանգման, որ նրանք պոլինեզիացիների ազգականներն են եղել, որոնք երբեք չեն հարաբերվել այլ տոհմացեղերի հետ մինչեւ եվրոպացիների ժամանումը առեղծվածային կղզի, փոխանցում է Current Biology ամսագիրը:

«Մենք ոչ մի ապացույց չենք գտել այն բանի, որ Զատկի կղզու բնակիչները եւ Հարավային Ամերիկայի հնդկացիները կարող էին միմյանց հետ որեւէ շփում ունենալ: Այն, թե ինչու է մեզ դա զարմացրել, նրանից է, որ շատ ակնարկներ կային, որ այդպիսի կոնտակտներ եղել են, այդ պատճառով մենք վստահ էինք, որ կկարողանանք դրանք գտնել: Պարզվեց, որ ամենեւին այդպես չէ», - հայտնել է Կալիֆոռնիայում Սանտա Կրուզի համալսարանի պրոֆեսոր Լարս Ֆերեն Շմիցը:

Զատկի կղզին Երկրի ամենաառեղծվածային վայրերից մեկն է, որտեղ մոտ երկու հազարամյակ առաջ գոյություն է ունեցել պոլինեզացիների արտասովոր քաղաքակրթությունը՝ իր հետեւից թողնելով բազմաթիվ հետքեր հսկա մոայինների տեսքով, որոնք, ինչպես այսօր համարում են գիտնականները, կղզու բնակիչների ցեղակիցների ու նախնիների պաշտամունքի կերպարներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ