News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի եւ ֆրանսիացի հնագետները Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հայտնաբերել են բուրգի ոսկյա գագաթ, որը զարդարում էր Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին» հղում անելով Եգիպտոսի Հնությունների հարցով նախարարությանը:

«Մենք հայտնաբերել ենք այդ քարը Պտղոմեոս II փարավոնի բուրգից հյուսիս ընկած հատվածում, այն վայրի հարեւանությամբ, որտեղ, ինչպես մենք ակնկալում էինք, պետք է գտնվեր նրա կնոջ բուրգը: Մինչեւ հիմա մենք ոչ մի ակնարկ չունեինք, որ կհաջողվի գտնել նմանատիպ բուրգ», - հայտարարել է  արշավախմբի ղեկավար Ֆիլիպպ Քոլլոմբերը (Philippe Collombert):

Գրեթե բոլոր բուրգերը, որ կառուցվել են եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանում, տեսանելի են տասնյակ կիլոմետրերից այն բանի շնորհիվ, որ դրանց գագաթը զարդարում է հատուկ գրանիտ՝ պիրամիդիոն, որը փայլում է արեւի շողերից:

Քոլլոմբերը եւ նրա գործընկերնեը բացել են նմանատիպ հուշակոթող՝ պեղումներ անելով Սակկարայում՝ Հին Եգիպտոսի առաջին բուրգերի դաշատավայրերից մեկում, որտեղ գտնվում են միանգամից 11 թագավորական գերեզմանոց եւ բազմաթիվ բուրգեր եւ նրանց կանանց երեխաների, արքունիքի անդամների հանգստարաններ:

Հնագետների կարծիքով՝ բուրգի այդ գագաթը նխատեսված է եղել Անկնեսհեպ II թագուհու, Պեպի 1-ինի կնոջ եւ Պեպի 2-րդի ենթադրյալ անավարտ բուրգի համար, փաստացի Հին թագավորության վերջին լիազոր ղեկավարի, որի օրոք երկիրը սկսեց անկայունություն զգալ    նոմարխների՝ առանձին նահանգների  ազնվականների թվի ավելացման պատաճռով:

Դրա օգտին խոսում է նաեւ այն, որ պիրամիդիոնի կողքին գիտնականները հայտնաբերել են Անկնեսհեպ II-ի արձանի մասնիկ: Ինչպես հույս ունեն հնագետները, հետագա պեղումները թույլ կտան հաստատել նախնական վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ