News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի աշխատակիցները համակարգչային ալգորիթմի միջոցով մոր եւ երեխաների շփման յուրահատուկ սխեմա են հայտնաբերել, հաղորդուն է The Daily Mail-ը:

Աշխարհի բոլոր ծայրերում մայրերը սկսում են անգիտակցաբար փոխել ձայնի տեմբրը, խոսել ավելի մեղեդային, երբ խոսում են փոքր երեխաների հետ: Բացի այդ, ձայնը դառնում է ոչ միայն բարձր, այլեւ ձայնային տատանումները ավելի հաճախակի են դառնում:

Սա օգնում է երեխային յուրացնել լեզուն, պարզել են ուսումնասիրությունները: Ավելին, այս սխեման աշխատում է անկախ կնոջ մայրենի լեզվից: Այն թույլ է տալիս ոչ միայն նպաստել լեզվի յուրացմանը, այլեւ օգտագործել երեխայի հուզական սպեկտրը, ընդգծել լեզվի կառուցվածքը: Ուսումնասիրության շրջանակներում գիտնականները ձայանգրել են մայրեի խոսքն ուղղված իրենց երեխաներին (7-12 ամիս) եւ երբ կանայք խոսել են չափահաս անծանոթների հետ:

Պարզվել է, որ ձայնը փոփոխվել է միայն երեխայի հետ խոսելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ