ՌԴ Պրիմորսկի երկրամասում դաշտը վարող տրոկտորիստը 100 կիլոգրամանոց ավիառումբ է գտել:
Այս մասին, վկայակոչելով Ամուրի փրկարարական ծառայությանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հաղորդվում է, որ ռումբի գտնվելու վայրում, նախկինում ռազմական հրաձգարան է եղել:
Տեղանքը շրջափակված է եղել, տեղի բնակիչներին զգուշացրել էին անվտանգության կանոնների պահպանության անհրաժեշտության մասին: Ավիառումբի ոչնչացման համար տրոտիլի վրադիր լիցք է օգտագործվել, որը ռումբի անդրպայթյուն է առաջացրել: