News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրիստոլի եւ Գլազգոյի համալսարանների հետազոտողները պարզել են, որ ընտանեկան վեճերը էական ազդեցություն են ունենում ամուսնացած տղամարդկանց առողջության վրա, եւ այդ սկանդալներից առաջին հերթին նրանց սրտանոթային համակարգն է տուժում, հաղորդում է Life- ը։

Հետազոտությունն անցկացվել է 1991 թվականից․ այդ ամբողջ ընթացքում գիտնականները հետազոտել են ընտանիք ունեցող 620 տղամարդու առողջությունը։ Պարզվել է, որ ոչ կայուն, վեճերով լի հարաբերությունները հանգեցնում են տղամարդկանց մոտ զարկերակային ճնշման, «վատ» խոլեստերինի բարձրացմանը եւ քաշի ավելացմանը։ Ընդ որում երջանիկ ամուսնական կյանք ունեցող տղամարդիկ, ի տարբերություն չամուսնացածների, միջին առողջություն ունեին։ Թե ինչպես է ընտանեկան իրավիճակն ազդում կանանց առողջության վրա, հետազոտողները լռում են։

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտությունը թույլ կտա ընտանեկան հոգեթերապիայի միջոցով կանխատեսել եւ կանխել սրտանոթային հիվանդությունները տղամարդկանց մոտ։ Ընդ որում գիտնականները նշում են, որ ոչ միշտ է անհրաժեշտ ձգտել ամուսնության պահպանմանը․ բաժանումն ավելի քիչ է վնասում առողջությանը, քան մշտական վեճերը։ Հետազոտությունը հրապարակվել էր համաճարակաբանության եւ հասարակական առողջության BMJ ամսագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ