News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փհենյանին միջուկային ծրագրից հրաժարվել ստիպելու փորձում դիվանագիտությունը մնում է նախընտրելի տարբերակ, սակայն այդ մոտեցումը հուսալի ռազմական ուժով է ամրանում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար, ծովակալ Հարի Հարիսը՝ ելույթ ունենալով Սինգապուրի ամենամյա համաժողովում, հաղորդում է AFP- ն:

«Շատերն ասում են, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական տարբերակները անհավանական են: Բայց ես պատկերացնում եմ աներեւակայելին: Ինձ համար աներեւակայելի են Հյուսիսային Կորեայի միջուկային մարտագլխիկներով հրթիռները՝ ուղղված Լոս Անջելեսին, Հոնոլուլուին, Սեուլին, Տոկիոյին, Սիդնեյին, Սինգապուրին», - ասել է նա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը «չեն գալիս ինձ մոտ եւ չեն հարցնում դիվանագիտական կամ տնտեսական որոշումների մասին»: «Նրանք գալիս են ինձ մոտ եւ պահանջում են կոշտ ուժային  տարբերակներ, եւ  դա այն է, ինչ ես նրանց տրամադրում եմ »:

Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կանխարգելիչ  հարվածը  ռազմական տարբերակում ներառված է: Այնուամենայնիվ, ծովակալը ԿԺԴՀ ղեկավար Կիմ չեն Ընին «անխոհեմ դիկտատոր» է անվանել  եւ զգուշացրել է, որ «միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների զուգորդումը անկայուն առաջնորդի ձեռքում աղետի բաղադրատոմս են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ