News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական Ս-400 համալիրների մատակարարման շուրջ, ասել է ՌԴ–ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը։ «Գործընթացը շարունակվում է, բանակցությունները չեն ընդհատվել»,– ասել է դեսպանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Դրանք գործընթացներ են, որոնք կարող են զուգահեռ ընթանալ, եւ այստեղ ոչ մի անհարմար պահ լինել չի կարող։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով եւ ոչ մի բարդություն չենք տեսնում»,– ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ համաձայնության է եկել Ս-400 համակարգեր ձեռք բերելու շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ