News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Sueddeutsche Zeitung-ին, որին լրագրողները WDR եւ NDR հեռուստաալիքների իրենց գործընկերների հետ հետաքննություն են անցկացրել, հայտնի է դարձել, որ հուլիսին Ուկրաինայում Անկարայի պահանջով Ինտերպոլը ձերբակալել է Քյոլնի բնակիչ Քեմալ. Ք.-ին:

«Քեմալ Ք.-ն ունի Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն: 2007-ին նա փախել է Գերմանիա , այնտեղ քաղաքական ապաստան ստացել, իսկ 2016-ին՝ քաղաքացիություն: Թուրքիայում նա «Մարքսիստ-լենինյան» կումիստական կուսակցության (TKP/ML) շարքերում ակտիվ գործունեություն է ծավալել», - հաղորդում է պարբերականը:

Թուրքիայում նրան մեղադրում են երկու սպանություններիմ մեջ, նրան բռնելու համար 1.5 մլն թուրքական լիր պարգեւատրում են խոստացել :

Ընտանեկան հանգամանքներով Քեմալը մեկնել է Ուկրաինա, որտեղ էլ ձերբակալվել է:

Միջազգային ոստիկանություն Ինտերպոլը, հոդվածի հեղինակները նշում են, որ «լիազորված չէ քաղաքական հետապնդման հետ կապված գործերով զբաղվել»:

«Դա տեղի ունեցավ նաեւ գրող Դողան Ախանլիի հետ. Գերմանիայում ապրող թուրք գրողը Իսպանիայում ձերբակալվեց, քանի որ նա Թուրքիայի միջնորդությամբ Ինտերպոլի ցուցակներում էր», - գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ