News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարման հարցում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք ցանկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցությունները շարունակել եւ փորձել ամեն ինչ անել համաձայնագիրը պահպանելու համար»,- ընդգծել է նա: Միաժամանակ Մերկելը Մերձավոր Արեւելքում Իրանի քաղաքականությունը «հակաարդյունավետ» է անվանել՝ քննադատելով Եմենի իրադրությանը Թեհրանի միջամտությունը:

Հոկտեմբերի 13-ին Թրամփը հրապարակել է Թեհրանի նկատմամբ  Վաշինգտոնի նոր, ավելի խիստ ռազմավարությունը: ԱՄՆ նախագահը հրաժարվել է հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրով համաձայնագիրը եւ խոստացել է նոր փոփոխությունների հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ