News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին գրում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ՆԳ նախարար Արսեն Ավակովի միջեւ վեճ է տեղի ունեցել: Իբրեւ թե երկրի ղեկավարը պահանջել է Գերագույն ռադայի պատերի մոտ վրանային ճամբարը ցրել, իսկ ՆԳ նախարարը հրաժարվել է:

Աղբյուրի տվյալներով՝ նախագահը մեղադրել է նախարարին, որ նա չի կարողացել վրանային քաղաքը ցրել: Իր հերթին Ավակովը արդարացել է, որ արյունահեղ բախումների եւ կիսադատարկ վրանների միջեւ ընտրությունից ընտրել է չարյաց փոքրագույնը:

Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն եւ Ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազեվը հավաստիացրել են, որ չեն հանի ընդդիմադիրների կողմից Ռադայի մոտ դրված վրանային ճամբարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ