News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարիխուանայի  հաճախակի օգտագործումը վիճակագրորեն կապ ունի սեռական ակտերի հաճախության եւ սոցիալական արգելքների կրճատման հետ։ Այս մասին հայտնում է Journal of Sexual Medicine–ը։

«Ի հեճուկս ընդունված պատկերացումների՝ այս թմրանյութը չի բթացնում սեռական հակվածությունը։ Ավելի շուտ մենք կարող ենք ասել, որ մարիխուանա ծխելը հանգեցնում է ավելի հաճախակի սեռական ակտերի։ Հետաքրքիր է, որ այդ արդյունքը հավասարապես ուժեղ է միայնակ եւ ընտանիք ունեցող մարդկանց մոտ եւ կախված չէ տարիքից, սեռից ու երեխաների առկայությունից»,– ասել է Սթենֆորդի համալսարանի մասնագետ Մայքլ Էյզենբերգը։

Այդ ամենը մատնանշում է, որ մարիխուանան կարող է առնվազն հոգեբանական կախվածություն առաջացնել եւ մեծացնել շանսերը, որ դրա սիրահարներն ապագայում կսկսեն նաեւ այլ թմրանյութեր օգտագործել նոր զգացողություններ փնտրելով։

Գիտնականները, վերլուծելով մոտ 50 հազար երիտասարդների տվյալներ, հայտնաբերել են, որ միջինում մարիխուանա չօգտագործած տղաներն ու աղջիկները սեքսով են զբաղվել ամսական 6 անգամ, իսկ այդ թմրանյութի սիրահարները՝ մոտ 7 անգամ։

Գիտնականները միաժամանակ հիշեցնում են, որ մարիխուանայի օգտագործումը նախկինի պես էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ