News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ մենակ սնվելը մեծացնում է մետաբոլիկ համախտանիշի առաջացման հավանականությունը, որը հանգեցնում է որովայնի ճարպաշերտի առաջացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity Research & Clinical Practice ամսագրի կայքում:

Մասնագետները վերլուծել են հետազոտությանը մասնակցած 7752 մարդու անկետայի տվյալները եւ հաշվել են, թե այս կամ այն մասնակիցը որքան հաճախ է մենակ սնվել: Հիմք ընդունելով կլինիկական վիճակագրությունը՝ նրանք պարզել են, որ մենակ սնվել նախընտրողների շրջանում մետաբոլիկ համախտանիշն ավելի հաճախ է ախտորոշվել, իսկ որպես հետեւանք մեծացել է վիսցերալ ճարպի զանգվածը:

Օրական 2 անգամից ոչ պակաս մենակ սնվող տղամարդկանց շրջանում համախտանիշի առաջացման հավանականությունը 64 տոկոսով ավելի մեծ է եղել, քան նրանց մոտ, ովքեր նախընտրել են ըկերակցությամբ սնվել: Կանանց շրջանում այս ցուցանիշը կազմել է 29 տոկոս: Ուժեղ սեռի մոտ ճարպակալման հավանականությունը մեծացել է 45 տոկոսով:

«Այս արդյունքները ցույց են տալիս, որ մենակ սնունդ ընդունելը կարող է մետաբոլիկ համախտանիշի առաջացման վրա ազդող գործոն լինել»,- նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ