News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուսնական անհավատարմության հայտնաբերմամբ մասնագիտացված  Lipstick Investigations ավստրալական ընկերության տնօրեն Դեվիդ Քինգը նշել է այն հիմնական նշանները, երբ տղամարդը դավաճանում է կնոջը, հաղորդում է Daily Mail-ը:

Որպես կանոն՝ կնոջը դավաճանող տղամարդը սկսում է ավելի շատ իրեն հետեւել, մասնավորապես, հաճախ սափրվել, զգեստապահարանը եւ օծանելիքը թարմացնել: Այդպիսին ամուսինները սմարթֆոնով երկար ժամանակ են անցկացնում եւ ստանում անսովոր հաղորդագրությունները:Որպես կանոն, սմարթֆոնն այլ մարդկանց   համար անհասանելի դարձնելու նպատակով գաղտնաբառ է օգտագործվում:

«Եթե մարդիկ մեղավոր են, նրանք զայրանում են: Տղամարդիկ հաճախ են այս մեթոդն օգտագործում տանից դուրս գալու համար», — նշում է Քինգը:

Նրա կարծիքով՝ այս դեպքում ամուսինների պահվածքը դժվար է բանական անվանել:

Նման ամուսինները նաեւ  ավելի հաճախ, քան նախկինում երկար ժամանակ աշխատավայրում են լինում  կամ ուշ ժամի զբոսնում են՝ դրա համար տարբեր արդարացումներ գտնելով:

Քինգի ընկերությունը, որը  20 տարվա ընթացքում ամուսնական դավաճանության հայտնաբերմամբ է զբաղվում, սովորաբար գաղտնի տեսախցիկների օգնությամբ է հետեւում ամուսիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ