News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տարածաշրջան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին ամերիկյան ռմբակոծիչները ճապոնական եւ հարավկորեական ռազմական օդանավերի հետ զորավարժությունների շրջանակում թռիչք են իրականացրել Կորեական թերակղզու երկնքում, փոխանցում է AFP-ն:

B-1B Lancer երկու ռմբակոծիչներ ՌՕՈւ Գուամում գտնվող Անդերսենի բազայից օդ են բարձրացել եւ միացել ճապոնական կործանիչներին, ավելի ուշ նրանց են միացել նաեւ հարավկորեական օդանավերը: ԱՄՆ ՌՕՈւ հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժությունները Խաղաղ օվկիանոսում մշտական ներկայության առաքելության մասն են եւ նվիրված չէին ինչ-որ իրադարձության:

Հյուսիսային Կորեայում այս զորավարժություններն արդեն դատապարտել են: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ «իմպերիալիստ գանգստերները» փորձում են միջուկային պատերազմ հրահրել:

Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը սպառնալիքներ եւ անձնական վիրավորանքներ են փոխանակել. ԱՄՆ նխագահն ի պատասխան Փհենյանի սպառնալիքների զգուշացրել է «կրակի եւ ցասման» մասին, իսկ Կիմը Չեն Ընը Թրամփին «խելքից զրկված ծերուկ» է անվանել:

Թրամփը Ասիայի երկրներով շրջագայությունը կսկսի նոյեմբերի 3-ին: Այն կտեւի 12 օր: Շրջագայության շրջանակում ԱՄՆ նախագահը կայցելի Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Վիետնամ: Քննարկման հիմնական թեման է լինելու Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ