News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

The Journal of Sex Research ամսագիրը նոր հետազոտության ժամանակ պարզել է, թե ամուսնության որ շրջանում են կանայք ամենից հաճախ սկսում դավաճանել իրենց զուգընկերներին։ Այդ նպատակով վերլուծել են 423 մարդկանց միջեւ հարաբերությունները, հայտնում է Life–ը։

Պարզվում է, որ կանայք, որոնք ամուսնության վաղ փուլում են եղել կամ իրենց զուգընկերների հետ ավելի քան 10 տարի են ապրել, ավելի հաճախ են բախվում դավաճանության, քան նրանք, որոնք 6-10 տարվա հարաբերությունների շրջանում են եղել։ Դրա պատճառը, ըստ գիտնականների, երեխաների կողմից ճնշումն է եւ միջին տարիքի ճգնաժամը։

Սակայն տղամարդկանց դեպքում ամեն բան հենց հակառակն է։ Առավել հաճախ դավաճանում են նրանք, ովքեր ամուսնացած են ավելի քան 11 տարի։ Հետազոտողները դա բացատրում են այն հանգամանքով, որ այդ տարիքի տղամարդիկ մտածում են այն մասին, թե ինչի են հասել կյանքում եւ ցանկանում են ավելի շատ ժառանգներ ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ