News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը, որոնք խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ճգնաժամից ելք փնտրել։ Նման հայտարարություն է արել Կատարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին, փոխանցում է Al Jazeera–ն։

«Բլոկադայի երկրները մտադիր չեն կարգավորել ճգնաժամը»,– ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին միջնորդական ջանքերի համար։

«Մենք հետեւել ենք Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի զսպվածության եւ շահերը հարգելու քաղաքականությանը,– ասել է Շեյխ Թամիմը,– սակայն շրջափակման երկրները միջազգային արշավ են սկսել մեր դեմ՝ չնախատեսելով նրանց մասնակցությամբ ճգնաժամից դուրս գալու պլան»։

Կատարի ղեկավարը նշել է, որ Դոհան պատրաստ է կարգավորել տարաձայնությունները հարեւան արաբական երկրների հետ, սակայն փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության հիման վրա։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հունիսին խզել էին հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչության ֆինանսավորման եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ