News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուղերձում, որը ստորագրել են աշխարհի 184 երկրների 15,364 գիտնականներ, նշված են Երկրագնդի վրա բանական կյանքի գոյության գլխավոր սպառնալիքները: «Մարդկությանը երկրորդ նախազգուշացումը» հրապարակվել է BioScience ամսագրում, հայտնում է The Washington Post-ը:

Գիտնականները մոլորակի էկոհամակարգի գլխավոր սպառնալիքն են համաորւմ գլոբալ տաքացումը (1992 թվականից միջին գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է Ցելսիուսի 0,5 աստիճանով, իսկ ածխաթթու գազի տարեկան միջին արտանետումները աճել են 62 տոկոսով):

Այս ժամանակահատվածում նվազել է խմելու ջրին հասանելիությունը, կրճատվել են անտառատարածքները եւ մեծացել են օվկիանոսում «մեռյալ գոտիների» չափերը (դրանցում թթվածնի քանակությունը քիչ է):

Մասնագետները նշել են քլորաֆտորաածխածիններից աստիճանաբար հրաժարվելու հետեւանքով դրական արդյունքը, որը հանգեցրել է ստրատոսֆերայում օզոնային անցքի կրճատմանը:

Գիտնականների կարծիքով՝ վերջին քառորդ դարում Երկրի բնակչությունը 2 մլրդ-ով ավելացել է, մինչդեռ մյուս կաթնասունների, ինչպես նաեւ սողունների, երկկենցաղների եւ ձկների պոպուլյացիաները գրեթե 30 տոկոսով կրճատվել են:

Փորձագետները 13 միջոցառում են առաջարկում, որոնք կկարողանային նվազեցնել մոլորակի էկոհամակագի վրա մարդու բացասական ներգործությունը: Դրանց թվում են արգելոցների ստեղծումը, սննդային թափոնների չափերի կրճատումը եւ կանաչ տեխնոլոգիաների ներդրումը:

Մարդկությանն ուղղված առաջին նախազգուշացումը, որը ստորագրել էր 1,7 հազար գիտնական, հրապարակվել է 1992 թվականին: Այդ ժամանակ փորձագետների մտահոգությունն էր առաջացրել նաեւ կենսոլորտի քայքայումը՝ կապված մարդածին ներգործությամբ: Մասնագետները նշել էին, որ վերջին 25 տարում ընթացիկ վիճակը վատթարացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ