News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւս 20 մլն եվրոյի օգնություն կհատկացնի մուսուլման ռոհինջաների համար, որոնք Մյանմարից Բանգլադեշ են փախել: Այս մասին Բանգլադեշի Կոքս Բազար քաղաքում գտնվող փախստականների ճամբարում այցելության   ժամանակ ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրելը: Այս մասին հայտնում է dpa-ն:

Մուսուլման ռոհինջաների դրությունը նա ողբերգական է անվանել:

 «Այն, ինչ մենք տեսել ենք, դա ոբերգական իրավիճակ է այս մարդկանց համար», - ասել է նախարարը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Բանգլադեշում է Շվեդիայի եւ Ճապոնիայի իր գործընկերների հետ`Մարգոտ  Վալստրեմի եւ Տարո Կոնոյի, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ