News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

 «Մոսկվա սիթիում»  հանցագործ աշխարհին հետ կապ ունեցող գործարարի ծննդյան օրն են նշել: Թիկնապահները հրաձգություն են սկսել, կան վիրավորներ, հաղորդում է Meduza-ն:

Նոյեմբերի 17- երեկոյան  «Մոսկվա սիթի»  համալիրի «Օկօ» աշտարակում գործարար Դմիտրի Պավլոլվի 50-ամյակն էր նշվում:

Նա երկնաքերի 4-րդ հարկի Crystall Ball Room ռեստորանն էր վարձակակել: 250 հյուր էր հրավիրվել, որոնց համար ուրախ երեկոն ապահովում էին էստրադայի աստղերը եւ հաղորդավար Վալդիս Պելշը:

ՌԲԿ-ն հաղորդում է, որ գործարարն իրավապահ մարմիններին  «Պավլիկ» մականունով է հայտնի:

ՌԲԿ-ի իրավապահ մարմինների աղբյուրը պատմել է, որ երեկոյին նաեւ ոստիկանությանը ծանոթ այլ մարդիկ են եղել՝ Սերգեյ Ակսենովը «Ակսեն» մականունով, Օլեգ Շիշկանովը՝ ավելի հայտնի «Օլեգ Ռամենսկի» մականունով, Սերգեյ Լալակինը, ինչպես նաեւ գործարար Գավրիիլ Յուվշաեւը, որը նաեւ որպես Գարիկ Մախաչկալինսկի է հայտնի: Վեճը սկսվել է «Օկօ»-ի կայանատեղիում Mercedes ավտոմեքենայի պատճառով, որը պատկանում է Յուվշաեւին:  Դրան մասնակցել են անվտանգության համար պատասխանատու Ռոսգվարդիայի պահակախմբի երեք աշխատակից: Նրանցից մեկն ասել է, որ գործարարի մեքենան սխալ է կայանվել եւ խանգարում է հյուրերի անցուդարձին:

Նրա հայտարարության հետ համաձայն չեն եղել Mercedes-ից եւ մոտակայքում կայանված եւս երկու մեքենայից դուրս եկած գործարարի թիկնապահները:

Յուվշաեւը «Օկօ» աշտարակի հետ անմիջական կապ ունի: Forbes-ի տվյալներով՝ 1980-ականներին ավազակության համար 9 տարի բանտում անցկացնելով, 1990-ականներին նա եւ գործարար Դավիթ Յակոբաշվիլին հյութեր արտադրող  «Վիմ-Բիլ-Դան» ընկերությունն են ստեղծել: Ընկերությունը 2011-ին 5,4 մլրդ դոլարով գնել է  PepsiCo-ն: Յուվշաեւի մասնաբաժինը 1,1 մլդ դոլար է կազմել, որի մի մասն էլ նա «Оկօ»-ի շինարարության մեջ է ներդրել:.

Թե ով է առաջինը կրակ բացել, հայտնի չէ;

Հրաձգությունը սկսվել է կայանատեղիում եւ շարունակվել  աշտարակի 4-րդ հարկում:

21:00-ին ռեստորանի սրահ, որտեղ հերթական կենացն էր հնչում, ներխուժում է մի մարդ եւ հրամայում բոլորին հատակին պառկել:

Հրաձգության մասին ոստիկաններին 21:50-ին է հաղորդվել: Հրազենային վնասվածքներն են ստացել պահակախմբի երւկու աշխատակից, եւ մեկը հայտնել է, որ այդ ընթքացքում ատրճանակն է կորցրել:

Բոլոր երեքը պնդում են, որ իրենք զենք չեն կիրառել: Հրաձգութունից հետո միանգամից 4 մարդ է հոսպիտալացվել: Նրանցից միայն երկուսն են պահակախմբի անդամներ:

Նոյեմբերի 18-ին հրաձգության առնվազն 3 մասնակից է ձերբակալվել, ընդ որում նրացից մեկը ծանր վիրավորվել է:

Ռոսգվարդիայում նշել են, որ հանցագործ աշխարհի ներկայացուցչների համար չեն աշխատում:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ