News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին տեր Թելման Իսմայիլովը հայտարարել է, որ կապ չունի հանցագործությունների հետ, որոնց վերաբերյալ գործով ինքը հեռակա կալանավորվել է եւ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

«Ես իմ կյանքի ընթացքում ոչ մի հանցագործություն չեմ կատարել: Ես պնդում եմ իմ անմեղությունը եւ կկարողանամ դա ապացուցել»,- հայտարարել է նա «Россия 1»-ի եթերում:

Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2 սպանության կազմակերպման գործով: Ավելի վաղ դատարանը նրան կալանավորելու հեռակա թույլտվություն է տվել: Անցած չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Իսմայիլովի հեռակա կալանավորումը:

Նույն գործի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին Թելման Իսմայիլովի եղբայրներ Վագիֆ եւ Ռաֆիկ Իսմայիլովները: Գործի չորրորդ ֆիգուրանտը Մեհման Քերիմովն է: Նրանց մեղսագրվում է 2 սպանություն՝ 2016 թվականին առեւտրի համալիրների տեր Վլադիմիր Սավկինի եւ «Լյուբլինո Մոտորսի» հիմնադիր Յուրի Բրիլեւի գնդակահարությունը:

Մեղադրանքներ են ներկայացված «Զենքի ապօրինի շրջանառության» եւ «2 եւ ավելի անձանց առանձնապես դաժան սպանության, որը կատարվել է խմբի կողմից հանրորեն վտանգավոր եղանակով» հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ