News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել Զիմբաբվեի նախագահի պաշտոնից, հաղորդում է Reuters- ը:

93-ամյա Մուգաբեն մի ամբողջ շաբաթ շարունակում էր կառչել իշխանությունից այն բանից հետո, երբ զինվորականներն իրենց  վերահսկողության տակ էին վերցրել իշխանությունը, իսկ իր սեփական կուսակցությունը իրեն իր շարքերից դուրս էր հանել:

Սակայն, երբ երկրի խորհրդարանը սկսեց իմպիչմենտի ընթացակարգը, Մուգաբեն հայտարարեց  իր հրաժարականի մասին: Երբ խորհրդարանի նախագահ Յակոբ Մուդենդան հայտարարեց Մուգաբեի հրաժարականի եւ իմպիչմենտի գործընթացի կասեցման մասին, դահլիճը մեծ ուրախությամբ արձագանքեց:

Զիմբաբվեի մայրաքաղաքում մարդիկ փողոցներում պարում են եւ երգում` նշելով Մուգաբեի դարաշրջանի վերջը, որը 1980 թվականից ի վեր իշխանության է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ