News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է տարեկան 112 հազար եվրո թոշակից, որը նրան  հասնում է որպես ինքնավարության նախկին ղեկավարի։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։

Պուչդեմոնի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա իրեն նախկինի պես Կատալոնիայի ղեկավար է համարում։ Գործակալության տվյալներով՝ Ժեներալիտետի նախկին ղեկավարի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն Պուչդեմոնին 10 աշխատանքային օր էր տվել, որպեսզի նա որոշի, թե Կատալոնիայի նախկին ղեկավարին  հասանելիք թոշակի  համար դիմում  ներկայացնելու է, թե ոչ։

Կատալոնիայի օրենքների համաձայն՝ Պուչդեմոնը կարող էր 4 տարի շարունակ ամեն տարի 112 հազար եվրո ստանալ, ինչը կազմում է նրա աշխատավարձի 80 տոկոսը։ Օրենքի համաձայն՝ Կատալոնիայի նախկին ղեկավարը 65 տարեկանից կարող է ցմահ թոշակ ստանալ, որն ամսական հավասար է պաշտոնավարման ընթացքում ստացած աշխատավարձի 60 տոկոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ