ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս – Սիսիին ՝ Սինայի թերակղզու հյուսիսում մզկիթի վրա ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով ավելի քան 200 մարդ է մահացել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ երկու առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Թրամփը դատապարտել է հարձակումը ու շեշտել, որ ԱՄՆ-ն շարունակում է Եգիպտոսի հետ միասին դիմակայել ահաբեկչությանը։ Համաշխարհային համայնքը չի կարող հանդուրժողական լինել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ ու պետք է ակտիվացնի իր ջանքերը, որպեսզի վերջ տա ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը՝ դրանց ցանկացած դրսևորումներում»,- ասվում է փաստաթղթում։
Մզկիթի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ։ Ահաբեկիչները, մոտենալով շենքին չորս ամենագնացներով, սկզբում պայթեցրել են պայթուցիկ սարքը հարյուրավոր հավատացյալների մոտ, իսկ հետո բացել անկանոն կրակ, երբ մարդիկ խուճապահար փորձում էին փախչել այնտեղից։ Զոհվել է 235 մարդ, ևս 109-ը վիրավորում է ստացել։ Ահաբեկչությունը համարվում է ամենախոշորը Եգիպտոսի պատմության մեջ։
Եգիպտոսում ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 235-ի (ֆոտո)



























