Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter–ում։
«Ես Անկարայում հանդիպել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի հետ։ Ես նորից եմ հաստատում Մինսկի գործընթացին Թուրքիայի աջակցությունը»,– գրել է Չավուշօղլուն։