News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսական մեդիայում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումն անհնար է ալ կերպ անվանել, քան զանգվածային հիստերիա: Փաստերի անխնա խեղաթյուրում, պրոֆեսիոնալիզմի լիակատար բացակայություն, թեմայի չիմացություն, ագրեսիվ հռետորաբանություն՝ ուղղված «ռազմավարական գործընկերոջը» հնարավորինս կոշտ խոցելուն եւ ստորացնելուն. հենց սրանով են աչքի ընկնում ռուսական լրատվամիջոցները՝ «եղբայրական» Հայաստանի դեմ հիստերիկ արշավ սկսելով դեռեւս մինչեւ համաձայնագրի ստորագրումը:

Այսպես կոչված, փորձագետները փորձում են ապացուցել, որ Հայաստանին ԵՄ են «գայթակղել», Ռուսաստանն ապտակ է ստացել «երախտամոռ» բարեկամից: Լավագույն դեպքում՝ բարեկամից: Այսպես՝ НТВ-ի հաղորդումներից մեկում ոմն փորձագետ  Հայաստանը համեմատել է կնոջ հետ, որը կարող է շողոքորթել ավելի հարուստ սիրեկանին: Այս զուգահեռը հաղորդավարներին այնքան էր դուր եկել, որ նրանք 10 րոպե ինքնամոռաց «քննարկում» էին Հայաստանի «տեղի» մասին որպես «կին» եւ արդյոք արժի նրան թույլ տալ «զբոսնելու» գնալ:

Ըստ որում՝ ռուսաստանցի «գործընկերները» առանց խղճի խայթի փաստերն աղավաղում էին: Այսպես՝ պարզվում է, որ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 33 մարդ է զոհվել: Հայտնի չէ, թե այս թիվը որտեղից է հայտնվել: Մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ մայն հայկական կողմը մարդկային 100 կորուստ է ունեցել:

Ավելին՝ ռուսաստանցի լրագրողները, հավանաբար, երրորդ աչքի միջոցով Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում  դրույթներ են կարդացել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որոնք Երեւանի շահերին չեն համապատասխանում: Այն դեպքում, երբ հռչակագրում ղարաբաղյան հակամարտությունն ընդհանրապես չի հիշատակվում: Խոսքը վերաբերել է ընդհանուր առմամբ հակամարտություններին:

Ռուսաստանցի փորձագետների մեծ մասը կարծում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի կկործանվի, եւ ավելի լավ է մենք մեր կարեւորությունը չցուցադրենք: Օրինակ՝ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը «Առաջին ալիքի» «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ եթե Երեւանը դուրս գա ռուսական ազդեցության դաշտից, ապա կհայտնվի այն նույն իրավիճակում, որում հարյուրավոր տարիներ առաջ եղել է թուրքերի եւ պարսիկների միջեւ: «Երկու ազգերն էլ հայերին ոչնչացրել են: Իրանը փոքր-ինչ ավելի քիչ: Եթե Հայաստանը ցանկանում է գոյատեւել, ապա պետք է մնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում»: Այս «լուսավոր» միտքը կարմիր թելով անցնում է գործնականում բոլոր հոդվածներում եւ հեռուստահաղորդումներում:

Հայտնի սկանդալային քաղաքագետ Սերգեյ Մարկովը վրդովվում է, որ հայերն իբր դեռ պահանջներ են ներկայացնում ռուսական հեռուստաալիքներին՝ պահանջելով Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհին ֆաշիստ չանվանել: Նժդեհը Մարկովին հանգիստ չի տալիս: Նրան, չգիտես ինչու, զայրացնում է, որ ինքնիշխան պետությունը կարող է ունենալ սեփական, իր հետ չհամաձայնեցված հերոսներ, որի հուշարձաններն են, ի դեպ, տեղադրում «ամբողջ երկրում»: Սակայն ինքը Մարկովն ի՞նչ իրավունք ունի իր քիթը խոթելու ուրիշ պետության ներքին գործերին եւ թելադրելու նրա ժողովրդին, թե նա ինչպիսի հերոսներ պետք է ունենա:

Ռուսական լրատվամիջոցների այսպիսի դիրքորոշումն, անկասկած, չի կարող հարուցել Հայաստանի բնակիչների հիացմունքը, որոնց, ի դեպ, անվանում են «բարդույթավորված»: Եվ, բնականաբար, սա հրաշալի հասկանում են ինչպես իրենք՝ ռուսաստանցի լրագրողներն ու փորձագետները, այնպես էլ իշխանությունը տնօրինողները: Հարցը միայն այն է, թե ինչո՞ւ է սա արվում: Ի՞նչ նպատակով է երկու երկրների հանրություններում արհեստականորեն եւ կանխամտածված հակակրանք սերմանվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանի հետ
ԵՄ-ում առաջարկել են չեղարկել...
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ռուսական ակտիվներից եկամուտների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի
ԵՄ խորհուրդը հաստատել է իր համաձայնությունը՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի...
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ևս Գորիսում...
ԵՄ-ը մտադիր է հունիսի 25-ին սկսել պաշտոնական բանակցությունները Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցության մասին. Politico
Եվրամիության երկրները մտադիր են սկսել պաշտոնական բանակցությունները...
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Ամենաշատ