News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելի ղեկավարած Գերմանիայի քրիստոնեա–դեմոկրատական/քրիստոնեա–սոցիալական միությունը  (ՔԴՄ/ՔՍՄ) եւ Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) համաձայնության են եկել  իշխող կոալիցիա ձեւավորելու համար բանակցություններ սկսելու շուրջ:

Այս մասին սոցիալ–դեմոկրատների հետ նոյեմբերի 30–ին Ֆրանկ–Վալտեր Շթայնամայերի հանդիպումից հետո հայտնում է Bild–ը՝ վկայակոչելով կուսակցության ներսում իր աղբյուրները։

Հրապարակման համաձայն, եթե հաջորդ շաբաթ կայանալիք ԳՍԴԿ համագումարը  համաձայնություն հայտնի բանակցային գործընթացին, ապա խորհրդակցության առաջին փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ