News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, իսկ ավելի վաղ նրա նախընտրական թիմի անդամ, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը մեղադրվում է ՀԴԲ-ին կեղծ ցուցմունք տալու մեջ: Ֆլինը ժամանել է Վաշինգթոնի դաշնային դատարան, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Այս տարվա սկզբին Ֆլինը ստիպված էր հրաժարական տալ Կրեմլի հետ Թրամփի ընտրական թիմի հնարավոր կապի մասին բացահայտումներից հետո:

Իր հերթին, ըստ ԶԼՄ հաղորդագրությունների, դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը նաեւ ցանկանում է պարզել, թե արդյոք Ֆլինը փորձել է ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդ եւ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի արտահանձմանը հասնել միլիոնավոր դոլարների փոխարեն:

Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Ֆլինը կեղծ տեղեկություն է տվել երկու հարցաթերթիկներում՝ լռելով Ռուսաստանի պաշտոնյաների հետ բազմաթիվ շփումների եւ Թուրքիայի շահերի համար որպես օտարերկրյա գործակալ աշխատելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ