News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում հայտնել է, որ Կիեւում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության միջադեպն իրեն Կառլսոնին է հիշեցրել:

«Փոքրիկ, իսկ ո՞վ է նա,- հարցրեց Կառլսոնն իր ընկերոջը՝ զննելով հարեւան տանիքին պարկանման ստվերը: - Դժվար է ասել՝ կամ Վրաստանի նախագահն է, կամ Օդեսայի նահանգապետը,- հորանջելով պատասխանեց Փոքրիկը: - Իսկ նա ի՞նչ է անում տանիքին,- էլ ավելի մտահոգված հարցրեց Կառլսոնը: - Նա չէ՞ որ պրոպելլեր չունի: - Պրոպելլեր չունի, փոխարենը վառելանյութն ընտիր է,- երազելով ասաց Փոքրիկը»,- իր էջում գրել է Զախարովան:

 

Երեքշաբթի առավոտյան Սաակաշվիլիի բնակարանում խուզարկություն է կատարվել, ինքը՝ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի շենքի տանիք եւ սպառնացել է ցած նետվել: Ավելի ուշ նա ձերբակալվել է եւ շենքից դուրս բերվել իրավապահների ուղեկցությամբ, նրան ավտոմեքենա են նստեցրել, սակայն քաղաքական գործչի կողմնակիցներն անկարգություն են հրահրել, մեքենան շրջապատել են եւ ծակել անիվները: Իրավապահներին մինչեւ հիմա չի հաջողվում Սաակաշվիլիին տանել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Կիեւում Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաները ֆինանսավորել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատը, մասնավորապես՝ բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոն, որոնք ուղղված էին Ուկրաինայում պետական իշխանության տապալմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ