News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել եւ կազմել աղետների ցանկ, որոնք կարող են Երկրի վրա կյանքի գոյությանը վերջ տալ: Այդ մասին գրում է Mir24-ը` վկայակոչելով The Conversation-ին:

Տեղեկացվում է, որ արեւը մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է: Քանի որ այս  երկնային մարմինը ապահովում է Երկրի բարեկեցությունը, այս աստղի ցանկացած փոփոխություն կարող է ոչնչացնել մեր մոլորակը, զգուշացնում են փորձագետները:

Երկրոդ տեղում Անդրոմեդա Գալակտիկան է:Գիտնականների կարծիքով, մոտ հինգ միլիարդ տարի անց, այն կարող է վերացնել Ծիր Կաթինը: Մյուս աղետը սեւ անցքերն են: Փորձագետները կարծում են, որ նրանցից մեկի կողմից մոլորակի վրա պլազմային հոսքը կարող է ամբողջությամբ այրել այն:

Կյանքի վերացման չորրորդ պատճառը աստղերն են, որոնք շարժվում են դեպի Երկիրը: Փորձագետները հաշվարկել են, որ հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում մոլորակին մոտենալով՝ դրանք ձգողականության ուժով այն մասերի կբաժանեն:

Սպառնալիքների հնգյակը եզրափակում են աստերոիդները: Գիտնականները կարծում են, որ դինոզավրերին ոչնչացրած տիեզերական մարմինները կարող են նաեւ մարդկանց կյանքում ճակատագրական դեր ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ