News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Վերակրուս նահանգում, որտեղ մի քանի թմրակարտելներ պայքարում են թմրանյութերի մատակարարումները վերահսկելու համար, մեկ օրում հանցագործները տասը մարդու են սպանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ոստիկանության հաղորդագրությամբ, մի դեպքում ավազակները գրոհել են Կոատսակոալկոս քաղաքում գտնվող ավտոլվացատեղի վրա ու սպանել այնտեղ գտնվող մարդկանց։ Տեղում սպանվել է հինգ մարդ, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է հոսպիտալում։

Եւս չորս մարդ տարբեր հանգամանքներում սպանվել է Խալապա, Կորդոբա, Ատոյակ ու Ռիո Բլանկո քաղաքներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեքսիկայի մայրաքաղաքում երկու օրվա ընթացքում առնվազն յոթ մարդու սպանության մասին։ Ընդ որում զոհվածներից մեկի մարմնի վրա ոստիկանությունը հայտնաբերել է այցեքարտ՝ Union de Tepito հանցախմբի անունով, որը գործում է Մեխիկոյի այդ անհանգիստ թաղամասում, ինչը կարող է վկայել հանցագործությունների մի մասին այդ հանցախմբի առնչության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ