Եգիպտոսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները ոչնչացրել են երեք կասկածյալների, որոնց կասկածում են ահաբեկչություններ ծրագրելու մեջ ու ձերբակալել ևս 10 մարդու, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ազգային անվտանգության վարչությանը հաջողվել է բացահայտել «Հասմ» խմբավորման ծրագրերը, որը «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության զինված թևն  և մի շարք հարձակումներ էր ծրագրում զբոսաշրջային օբյեկտների, ենթակառուցվածքների, բանակի ու ոստիկանության ուժերի վրա՝ Սուրբ ծնունդի նախօրեին,ասվում է հայտարարության մեջ։

Գիզա նահանգի գյուղական տեղանքում ՆԳՆ գործողության արդյունքում ոչնչացվել է երեք զինյալ, նաև պայթուցիկի արտադրության արհեստանոցը։ Բացի դրանից Էլ Ֆայում ու Կալյուբիա նահանգներում ձերբակալվել է ևս տասը զինյալ ,որոնք առնչություն ունեն ահաբեկչությունների պատրաստմանը։

Նախօրեին ահաբեկիչը հարձակվել էր եկեղեցու վրա Կահիրեի արվարձանում, սպանելով ինը մարդու։

Եգիպտոսում եկեղեցու վրա հարձակում գործած ահաբեկիչներից երեքը չեզոքացվել են 

Թրամփը դատապարտել է Կահիրեի մերձակայքի եկեղեցու հարձակումը