News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թունիսում շարունակվում են աճող գների եւ հարկերի դեմ բողոքների հետ կապված ձերբակալությունները: Իշխանությունները ավելի քան 150 մարդ են ձերբակալել, այդ թվում նաեւ՝ տեղական ընդդիմության առաջնորդների, որոնք կոչ են արել հանգստյան օրերին վերսկսել հանրահավաքները, հաղորդում է Reuters- ը:

Թունիսում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 8-ին: Ցույցերի ընթացքում մասնակցիներից մեկը մահացել է, ինչի հետեւանքով երկրի որոշ մասերում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Իշխանությունները որոշ քաղաքներ զորքեր են մտցրել:

Բողոքի ակցիաների ընթացքում  ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 778-ի: Ընդ որում, ըստ Թունիսի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի, կալանավորների թվում 16 «իսլամիստական ծայրահեղական» կա:

Թունիսում բողոքի ակցիաները մեծ թափ են հավաքում. կալանավորվել է ավելի քան 600 մարդ

Թունիսում բողոքի ակցիաների արդյունքում ավելի քան 200 մարդ կալանավորվել է

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ