News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ափերին մոտեցել է ուրվական նավ, որի մեջ 8 դիակ է հայտնաբերվել: Տեղական իշխանությունները կասկածումեն, որ նավակը Հյուսիսային Կորեայից է եկել, սակայն հաշվի առնելով դիակների քայքայման եւ նավակի վնասվածքների աստիճանը՝ դա չեն կարող 100 տոկոս համոզվածությամբ պնդել, հայտնում է AFP-ն: Նավում հայտնաբերվել է կորեերեն գրությամբ մեկ տուփ ծխախոտ, որի հետ կապված ենթադրել են, որ նավակը Հյուսիսային Կորեայից է՝ հաշվի առնելով անցյալում համանման մեծ թվով դեպքերը:

Ճապոնական TV Asahi-ի տեղեկություններով՝ նավի բեկորներում հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի պատկերով կրծքանշան:

Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ անցյալ տարի Ճապոնիայի ափեր հասած հյուսիսկորեական ձկնորսական նավերի թիվը հասել է 104-ի: Դեպքեր են եղել, երբ անձնակազմի անդամները մահացել են, ինչի հետ կապված տեղական լրատվամիջոցներն այդպիսի նավակներն ուրվական են անվանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ