News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը անում է ամեն ինչ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ին, ամփոփելով 2017-ին ԱԳՆ իրականացրած աշխատանքները (ֆոտոռեպորտաժ

Պատասխանելով Ադրբեջան ռուսական զենքի մատակարարումների մասին հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ պետության ղեկավարն ու ինքը բազմիցս խոսել  են այդ մասին։ Կրկնելու  անհրաժեշտություն չկա։ Սակայն նա նշել է, որ այդ հարցը հատուկ շեշտադրումներով է քննարկվում Բաքվում։ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահպանելու համար, այդ թվում՝ գործածելով դաշնակցային հարաբերություններից բխող հնարավորությունները ու ավելի ցածր գներով ձեռք բերելով սպառազինում, շեշտել է նախարարը։

Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը՝ ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրում կատարված փոփոխությունների համաձայն, ապահովում է  Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե, ակնհայտ է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է կատարում կայունության պահպանման գործում՝ ոչ միայն որպես ՄԽ համանախագահ, այլեւ որպես կարեւոր տարածաշրջանային դերակատար։

Պատասխանելով փուլային կարգավորման մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին հարցին՝ Նալբանդյանը նշել է, որ փուլային կամ փաթեթային տարբերակի մասին հարցադրումը կարող էր ակտուալ լինել 20 տարի առաջ։ Իսկ այսօր դա այլեւս ակտուալ չէ, միջնորդները բազմիցս ասել են, որ հարցը պետք է լուծվի առաջարկների փաթեթի հիման վրա, ու  սկզբունքներից մեկն առանձնացնելու փորձերն անհնար կդարձնեն կարգավորումը։ Սակայն փաթեթային կարգավորումը ենթադրում է փուլային իրականացում, նկատել է նախարարը։ Նա նաեւ շեշտել է, որ «սեւ ցուցակի» միջոցով ահաբեկելու փորձերն ապարդյուն են։ «Սեւ ցուցակում» ընդգրկվածների ճնշող մեծամասնությունը հպարտ են այդ ցուցակում լինելու փաստով, նշել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ