News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսում Աֆրին քաղաքի շրջակայքում Էլ -Մզեյնա բնակավայրի վեց բնակիչներ տուժել են թունավոր գազով լիցքերի կիրառումից։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ նրանցից երկուսը դեռ ծանր վիճակում են։

«Մյուս չորսի ինքնազգացողությունը կայունացել է,- ասել է տեղի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամեդը,- Մենք փորձում ենք հիմա պարզել, թե ինչ թունավոր գազ է կիրառվել գնդակոծության ժամանակ»։

Քրդական  Firat  գործակալությունը փոխանցում է, որ Աֆրինի հիվանդանոցում բժիշկները հակված են կարծել, որ թուրք զինվորականները ու նրանց կողմից մարտնչող «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները փետրվարի 16-ին քլոր են կիրառել։

Հունվարի 20-ից, երբ ԱՆկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ, քրդական աղբյուրները բազմիցս թուրքական զորքերին մեղադրել են  նապալմի գործածման մեջ, սակայն թունավոր նյութերի գործածման մասին առաջին անգամ են հայտնում։

ՍԱՆԱ-ն հայտնում է, որ Աֆրինում տասնյակ մարդ՝ մեծ մասը կին ու երեխա, տուժել են հրետանակոծության ու ռմբակոծության հետևանքով։

Հունվարի 20-ից Թուրքիան սիրիական Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը։ Անկարան ահաբեկիչ է համարում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչներին ու դրա Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնց շարքերում նաև կանայք են մարտնչում։

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո) 

Աֆրինի քրդերը ներկայացրել են թուրքական ռազմական ուղղաթիռը ոչնչացնելու տեսագրությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ