News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն աջակցել է Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ «առաջնորդվելով խաղաղ բնակչության հումանիտար տառապանքների մեղմացման խնդիրներով եւ հաշվի առնելով բազմաթիվ օրերի լարված բանավեճերից հետո տեքստում մեր հիմնական դիտողությունների արտացոլումը»: Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ Սիրիայում «հակակառավարական ռազմական կազմավորումների արտասահմանյան հովանավորները» կապահովեն հրադադարի ռեժիմը, որպեսզի հումանիտար ավտոշարասյուները կարողանան անվտանգ անցնել մինչեւ նշանակված վայրեր: ՌԴ ԱԳՆ-ից խոստացել են Սիրիայում գրոհայինների դեմ պայքարը շարունակել, «ահաբեկիչները դադար չեն ստանա»:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ռուս գործընկերներին մեղադրել էր Սիրիայում հումանիտար դադարի մասին Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի վրա աշխատանքների ձգձգման մեջ՝ հայտարարելով, որ որոշումը կարող էր շատ ավելի վաղ ընդունվել, եթե չլիներ միջազգային կոնսենսուսին «Ռուսաստանի ուշացած միացումը»:

Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւը չափազանց ուշ են ընդունել Ռուսաստանի պատճառով 

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման հույս ունի 

Բրիտանիայի ԱԳ նախարարը Սիրիայում հրադադարի լիամասշտաբ պահպանման կոչ է արել 

Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել 

ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա զինադադարի հաստատման մասին միաձայն բանաձեւ է ընդունել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ