News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իրեն ավելի շատ մեկուսացնելու վտանգի կենթարկի, եթե շարունակի ներկա ընթացքը: Այս մասին իր հրաժեշտի ելույթում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նրան ազատելու մասին:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ավելին պետք է անի, որպեսզի արձագանքի ՌԴ «անհանգստացնող վարքագծին եւ գործողություններին»: «Ռուսաստանը պետք է ուշադիր գնահատի, թե որքանով են իր գործողությունները համապատասխանում ռուսական ժողովրդի եւ աշխարհի շահերին: Ընթացիկ ուղու շարունակումը հավանաբար կհանգեցնի Ռուսաստանի ավելի շատ մեկուսացմանը, որը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին », - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ