ԱՄՆ ռազմածովային ուժերի Abraham Lincoln ավիակիրը, որը մասնակցել էր Իրանի դեմ ամերիկյան գործողությանը, չորեքշաբթի օրը խարիսխ է գցել Թաիլանդի Չոնբուրի նահանգի Լաեմ Չաբանգ նավահանգստում, հաղորդում է Associated Press-ը։
Միևնույն ժամանակ USS Frank E. Petersen Jr. կործանիչը կանգնել է հարևան Սիրաչայի նավահանգստում, իսկ USS Robert Smalls հրթիռային հածանավը կանգ է առել Մա Թա Փհուտում։
Ակնկալվում է, որ 5 հազար զինծառայողներից շատերը կայցելեն մոտակայքում գտնվող հանրահայտ առողջարանային Պատտայա քաղաքը։ Իշխանությունները ողջունել են այդ հնարավորությունը՝ նշելով տեղական տնտեսության վրա դրական ազդեցությունը։ Սակայն միաժամանակ այդ շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Գործակալությունը հիշեցնում է, որ ավիակիրը ծովում էր գտնվել 286 օր, և սա նրա առաջին լիարժեք կանգառն է։ Հրամանատարությունը նշել էր, որ զինվորականներին հնարավորություն կտան հանգստանալ, նախքան նավը կմեկնի ամերիկյան բազա։
Միաժամանակ ավելի վաղ հաղորդումներ էին ստացվել, որ նավարկության ընթացքում ավիակրի վրա նկատվել էր սննդամթերքի և հիգիենայի միջոցների պակաս, իսկ անձնակազմի մոտ դիտվել էր հոգեկան վիճակի վատթարացում։





























